478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հանդիպել է ԼՂՀ Մարտունու շրջանի բնակիչների հետ
13:46
13 Հուլիսի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/.Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, ԼՂՀ ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանը, իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հանդիպել է  հանրապետության Մարտունու շրջանի մի քանի գյուղերի բնակիչների հետ։

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը Ստեփանակերտից, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ Մ. Մայիլյանը խոսել է երկրում կատարված լուրջ փոփոխությունների մասին, միաժամանակ նշելով բոլոր ոլորտներում ավելի կարևոր բարեփոխումներ անելու անհրաժեշտությունը։

Մայիլյանը հայտնել է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է հակամենաշնորհային քաղաքականություն վարել՝ իսկական շուկայական հարաբերություններ ստեղծելու նպաատկով։

Ղարաբաղի նախագահի թեկնածուն ծանոթացել է գյուղերում առկա հիմնախնդիրների հետ և ներկայացրել  դրանց լուծման իր տարբերակներ։

Մայիլյանը նաև պատասխանել է բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում առնչվում էին նոր աշխատատեղերի ստեղծմանը, վերամշակող ձեռնարկություններին և սպառողական շուկային, փախստականների կենսապայմաններին, ճանապարհաշինությանը և դպրոցաշինությանը, այլ հարցերի։

2007թ. հունիսի 20-ից հուլիսի 20-ը ԼՂՀ-ում անցկացվում է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Լեռնային Ղարաբաղում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2007թ. հուլիսի 19-ին։

ԼՂՀ  կենտրոնական  ընտրական հանձնաժողովում գրանցված են նախագահի հինգ թեկնածու` Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աբգարյանը, պրոֆեսոր Վանիկ Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս), ինչպես նաև ԼՂՀ կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։