484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը սպասում է արդար նախագահական ընտրությունների. սոցհարցում
17:08
09 Հուլիսի 2007

Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտ 93%-ը համարում է, որ հուլիսի 19-ին նշանակված նախագահական ընտրությունները կանցնեն արդար և առանց լուրջ խախտումների։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով Ղարաբաղում անցկացված սոցհարցումների արդյունքները։

Ինչպես նշեց Ադիբեկյանը, ռեսպոնդենտների 36,8%-ը սպասում է արդար և ազնիվ ընտրություններ, 36,3%-ը կարծում է, որ ընտրությունները կանցնեն «նորմալ և սովորական հունով», իսկ հարցվածների 20%-ը նշել է, որ «ընտրությունները, ընդհանուր առմամբ, կանցնեն առանց լուրջ խախտումների»։

Միաժամանակ, հարցվածների 3,6%-ը հայտարարել են, որ ընտրությունները կանցնեն լուրջ խախտումներով, հարցվածների մեկական տոկոս էլ համապաատսխանաբար հակված են հետևյալ գնահատականներին՝ «սովորականից վատ» և «ամբողջովին կեղծված»։ Միաժամանակ, հարցվածների 1,3%-ը դժվարացել են պատասխանել։

«Սոցիոմետր» կենտրոնի սոցհարցումն անց է կացվել հուլիսի 6-ին՝ Ստեփանակերտում, 6 շրջկենտրոններում և 11 խոշոր բնակավայրերում։ Հարցմանը մասնակցել է 700 մարդ։ Հարցման վիճակագրական անճշտությունը կազմում է 5%։

Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կանցկացվեն հուլիսի 19-ին։ ԼՂՀ նախընտրական կենտրոնական հանձնաժողովում գրանցվել են հինգ թեկնածուներ՝ Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար), Մայիս Մայիլյանը (ԼՂՀ փոխարտգործնախարար), Արմեն Աբգարյանը (ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր), Վանյա Ավանեսյանը (Արցախյան պետհամալսարանի դասախոս), Հրանտ Մելքումյանը (ԼՂՀ կոմկուսի թեկնածու)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։