484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ա. Ղուկասյանը Բակո Սահակյանին համարում է ԼՂՀ նախագահի ամենաարժանի թեկնածու
19:24
03 Հուլիսի 2007

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը Ղարաբաղի նախագահի պաշտոնի ամենաարժանավոր թեկնածու  համարում  է ԼՂՀ անվտանգության ծառայության նախկին ղեկավար Բակո Սահակյանին:.

«Ես հենց այդ մարդու հետ եմ կապում Լեռնային Ղարաբաղի ապագան և զարգացումը»,- ասաց Ղուկասյանը երեքշաբթի օրը Երևանում հուլիսի 1-ից 8-ը Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի կազմակերպած Ամառային դպրոցի մասնակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Ղուկասյանի խոսքերով Բակո Սահակյանը կկարողանա ապահովել ժողովրդավարական և եվրոպական չափանիշներին համապատասխանող պետություն կառուցելու քաղաքականության ժառանգականությունը: «Այդ մարդը կարող է իր շուրջը միավորել Ղարաբաղի ժողովրդին՝ լուծելու համար այսօր մեր առջև կանգնած խնդիրները»,- նշել է նա:

Նախագահը խիստ կարևորում է  բոլոր քաղաքական և հասարակական կազմակերպությունների միավորումը  այդ անձի շուրջ:.

«Հայտարարություններն այն մասին, որ Ղուկասյանը բոլորին միավորել է Բակո Սահակյանի շուրջ իրականությանը չեն համապատասխանում: Իմ նպատակն է, որպես նախագահ, բոլոր թեկնածուների համար ստեղծել հավասար պայմաններ»,- նշեց նախագահը:.

ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին: ԼՂՀ  կենտրոնական նախընտրական հանձնաժողովում գրանցված են նախագահի հինգ թեկնածու` Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), Վանիկ Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս), ինչպես նաև ԼՂՀ կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։