486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում կյանքը և զարգացումը պայմանավորված չէ նրա անկախության միջազգային ճանաչմամբ
18:59
03 Հուլիսի 2007

Ղարաբաղում կյանքը և զարգացումը կախված չեն նրա անկախության միջազգային ճանաչումից։ Այս մասին պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին՝ հայտարարեց  ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը,  Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում  գործող Ամառային դպրոցի շրջանակներում։

«Ղարաբաղի պետականության ստեղծումը պարտադիր միջոց էր հանդիսանում, և  մեր սահմանների պաշտպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեսուրսների մոբիլիզացիայի  միակ ճանապարհը մեր անկախության պահպանումն է », - ասաց նա։

Ղուկասյանի խոսքերով, Ղարաբաղի ժողովուրդը գտավ գոյատևման միջոցը  նույնիսկ բլոկադայի դաժան պայմաններում, Ադրբեջանից եկող կրակահերթերի և Ղարաբաղի տարածքի 50% զավթման պայմաններում։ «Միևնույն ժամանակ մենք ոչ մի րոպե չենք դադարեցրել դասերը դպրոցներում և լուծել ենք շատ կարևոր ռազմավարական խնդիրներ», - պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ Ղարաբաղի նախագահը չի կարծում, թե դե-յուրե ճանաչումը միակ փրկությունն է ԼՂՀ-ի  համար։ «Ճանաչված չլինելու պայմաններում մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը դա չզգա իր վրա», - ընդգծեց նա։

Բացի այդ Ղուկասյանն ավելացրեց, որ եթե չճանաչված պետության ղեկավարը որոշակի անհարմարություն է զգում՝ դա նորմալ է։

«Հայաստանում և Ադրբեջանում ապրող փախստականները նյութական օգնություն են ստանում ՄԱԿ Գլխավոր հանձնախմբի գծով, իսկ ԼՂՀ ապրող փախստականները զրկված են այդ օգնությունից, քանի որ ապրում են չճանաչված երկրում», - ասաց նա։

Ղուկասյանը կարծում է, որ եթե անտեսենք այդ հակասությունները և հասնենք այն բանին, որ կենսամակարդակը ԼՂՀ  ոչնչով չտարբերվի ցանկացած ճանաչված պետության կենսամակարդակից, ապա ճանաչման խնդիրն այդքան հրատապ չի լինի և ժամանակի ընթացքում կլուծվի։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: