482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Անհրաժեշտ է ամրապնդել համաձայնությունը՝ կրակի դադարեցման ռեժիմի մասին
16:50
03 Հուլիսի 2007

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը  կարգավորելու հիմնաքարը պետք է դառնա ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև կնքած համաձայնագիրը՝ կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդելու և ռազմական գործողությունները չվերսկսելու մասին: Երեքշաբթի, Երևանում այսպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ ներկայացնելով իր «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման հեռանկարներ» զեկույցը Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում հուլիսի 1-ից 8-ը գործող Ամառային դպրոցի շրջանակներում:

«Մենք խորապես համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը հարկավոր է սկսել սպառնալիքների,  կամ ուժի  կիրառման  հրաժարումից», - ասաց նա:

Ղուկասյանի խոսքերով, այսպիսի համաձայնագրի ձեռքբերումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև արդյունավետ երկխոսություն սկսելու դեպքում:

« Արդյունավետ երկխոսության, ռազմական գործողությունների չվերսկսելը և վստահության մթնոլորտի համալիր մոտեցումը   կդառնա անհրաժեշտ ենթատեքստ հակամարտության  քաղաքական կարգավորմանը հասնելու համար», - ընդգծեց նա:

Նախագահը նշեց, որ այս համատեքստում,  տարածաշրջանում իրավիճակի վերջնական կայունացման բանալին   բոլոր կողմերի  համար  համարում է  խաղաղ գործընթացում լրացուցիչ խնդիրներ ստեղծելուց   հրաժարվելը, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակների պարտադիր հաշվի առնելը, հատկապես՝  Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն սուբյեկտ:

«Միևնույն ժամանակ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղ կարգավորման արագ ընթացքով և եթե այդսես շարունակվի, ապա կարող է բաց թողնել պատմական շանսը՝ ղարաբաղյան հակամարտության վերջնական և ամբողջական կարգավորման հասնելու համար», - հայտարարեց Ղուկասյանը՝ վստահեցնելով, որ նման հեռանկարը բոլորովին չի համապատասխանում Ղարաբաղի ժողովրդի շահերին:

1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ  բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89%, արտահայտվեց Արդրբեջանից լրիվ անկախանալու օգտին:

Ի պատասխան, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ակտիվ ռազմական գործողությունները դարարեցվեցին 1994 թվականի մայիսի 12-ին՝ կրակը դադարեցնելու ռեժիմի մասին համաձայնագիր ստորագրելուց հետո, որը պահպանվում է մինչ օրս: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն: