482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խումբը խրախուսում է Ադրբեջանի քմահաճույքները. ԼՂՀ նախագահ
15:56
03 Հուլիսի 2007

ԵԱՀԿ Մինսկի խումբը խրախուսում է Ադրբեջանի քմահաճույքները՝ հեռանալով ղարաբաղյան հակամարտության կողմերի հարցերի քննարկումից։ Այս մասին, «Լեռնային Ղարաբաղ.  կարգավորման հեռանկարներ» զեկույցի ժամանակ հայտարարեց  ԼՂՀ   նախագահ Արկադի Ղուկասյանը երեքշաբթի Երևանում,  Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական համալսարանում հուլիսի 1-ից  8-ը գործող Ամառային դպրոցի շրջանակներում։ 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ հասկանում են հակամարտության էությունը, նրանք պարզ գիտակցում են, թե ովքեր են ղարաբաղյան հակամարտության փաստացի և տեսական  կողմերը, բայց նրանք գործնականում հեռանում են այս հարցի քննարկումից՝ խրախուսելով Ադրբեջանի քմահաճույքները», - ասաց նա՝ ավելացնելով, որ արդեն գրեթե 20 տարի է, ինչ հակամարտությունը գոյություն ունի, սակայն մինչ այժմ վեճեր են ընդանում նրա էության և մասնակիցների վերաբերյալ։

Ղուկասյանի խոսքերով, բանակցությունների ներկայիս ձևաչափը ոչ մի հեռանկար չունի և դա կարող է դառնալ փակուղային իրավիճակի ստեղծման պատճառ։  

«Ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է համոզել համաշխարհային հանրությանը, որ հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են՝ վերջինին մեղադրելով տարածքային պահանջատիրության մեջ», - պարզաբանեց նա։

ԼՂՀ  նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակից կարելի է դուրս գալ միայն Ղարաբաղը բանակցությունների սեղանին հետ բերելու դեպքում, ինչի իրագործմանն էլ պետք է ուղղված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

«Այն, որ Ադրբեջանը ձգտում է բանակցություններ վարել միայն Հայաստանի հետ՝ առանց ԼՂՀ մասնակցության, նշանակում է, որ նա չի ձգտում կարգավորել հակամարտությունը, այլ զբաղվում է քարոզչությամբ», - եզրափակեց Ղուկասյանը։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Ներկայումս ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ բանակցությունները ընթանում  ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, երկկողմանի ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։