477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում տեղի է ունեցել ակցիա` «Տվեք ձեր երեխային հայկական անուն» նշանաբանով
13:56
03 Հուլիսի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում տեղի է ունեցել ակցիա՝ «Տվեք ձեր երեխային հայկական անուն» նշանաբանով, որը կազմակերպել էին ղարաբաղի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները, նորաստեղծ երիտասարդական նախընտրական շտաբը՝ ի պաշտպանություն  Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Բակո Սահակյանի։  

Ինչպես «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ երիտասարդական նախընտրական շտաբի մամուլի ծառայությունից, ակցիայի հեղինակների նախաձեռնությամբ պատրաստվել է հայկական անունների ցանկ (տղաների և աղջիկների), որը կտրվի հանրապետության բոլոր հիվանդանոցներին։

Անցյալ շաբաթ օրը շտաբի ներկայացուցիչներն այցելեցին Ստեփանակերտի ծննդատուն, որտեղ հանդիպեցին Մոր և մանկան առողջության պաշտպանության  կենտրոնի փոխտնօրեն Վադիմ Օսիպովի հետ։ Փոխտնօրենը բարձր գնահատեց  երիտասարդների այս նախաձեռնությունը և հայտնեց, որ վերջին ամիսներին  Ստեփանակերտում գրանցվել է ծնելիության զգալի աճ։

Երիտասարդական նախընտրական շտաբն՝ ի աջակցություն ԼՂՀ  նախագահի թեկնածու Բակո Սահակյանի, բացվել է Ստեփանակերտում՝ «Հայկի Սերունդ» կազմակերպության նախաձեռնությամբ։ Շտաբի ստեղծման հիմնական նպատակը  երիտասարդների կենսական խնդիրների լուծումը և երիտասարդական քաղաքականության իրականացումն է։

Լեռնային Ղարաբաղի նախագահական հերթական ընտրությունները տեղի կունենան 2007 թ. հուլիսի 19-ին։ Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ում գրանցված է նախագահի 5 թեկնածու՝ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը, փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի Պետհամալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը և Ղարաբաղի կոմունիստական կուսակցության նախագահ, ԼՂՀ կառավարության Վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ: