526.4
7.25
475.99
+29
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ է Սամվել Բաբայանը զրկվել Արցախի քաղաքացիությունից. պարզաբանում է ոստիկանությունը (ՖՈՏՈ)

18:58
26 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարված հարցումները և հարցի հանրային հնչեղությունը՝ Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Սամվել Անդրանիկի Բաբայանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում վերահաշվառելու վերաբերյալ Սամվել Բաբայանի լիազորված անձի դիմումին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է գրավոր պատասխան, որում, մասնավորապես, նշվում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն լիազոր մարմինը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար: Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:

«Քանի որ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի շենք 19 բնակարան 10 հասցեի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար (տես նկարում) և նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21 բնակարան 3 հասցեում (նշված հասցեում հաշվառված է առ այսօր), ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում (տես նկարում)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Бабаян

Արցախի ոստիկանությունից նաև հայտնում են, որ ելնելով վերոգրյալից, Սամվել Անդրանիկի Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառվելու համար:

Бабаян

«Արցախի Հանրապետությունում հաշվառվելու դեպքում նա վերոհիշյալ օրենսգրքի ուժով կընդգրկվի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում», – նշում են գերատեսչությունից:–0–

Լուսանկարները` Արցախի ոստիկանության


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:02
22 Օգոստոսի 2019
Մնացականյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը շարունակում է գործել
«Բանակցային գործընթացը չի կանգնել, այն շարունակվում է, և հնարավոր են նոր հանդիպումներ», - հայատարարեց նա:
14:37
22 Օգոստոսի 2019
Հայաստանը 33,7 մլն դրամ կհատկացնի Արցախում ընտրությունների դիտարկում անցկացնելու համար
Միջոցները հատկացվել են վարչապետի աշխատակազմին ՀՀ կառավարության պահուստային հիմնադրամից:
12:06
22 Օգոստոսի 2019
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը
ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը:
21:15
20 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳՆ ղեկավար և դեսպան Անջեյ Կասպշիկը քննարկել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերու հարցը
Քննարկվել է ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները:
14:50
19 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳՆ-ում քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը
Արցախի ԱԳ նախարարը և ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը:
17:10
14 Օգոստոսի 2019
ՀՀ ՊՆ. Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա հայկական ԶՈՒ–երը ցույց կտան նրան իր առավելությունները
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
19:36
13 Օգոստոսի 2019
Արցախի Օմբուդսմենը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը:
11:11
13 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳ նախարար. «չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին։
19:29
12 Օգոստոսի 2019
ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը, նա Ադրբեջանում է
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն
11:00
11 Օգոստոսի 2019
Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ։
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: