535.55
7.47
478.04
+32
Եղանակը Երևանում
Հայ

«Հողեր չունենք տալու». Երևանում անցկացվեց ակցիա ընդդեմ միակողմանի զիջումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

22:43
26 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախցի ազատամարտիկներին միավորող մի շարք հասարակական կազմակերպություններ երեքշաբթի Երևանում կազմակերպեցին երթ «Հողեր չունենք տալու» նշանաբանով։ Ակցիան ուղղված էր ընդդեմ տարածքային զիջումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Ակցիան մեկնարկեց երթով։ Երևանի Ազատության հրապարակում ակցիայի մասնակիցները հանդես եկան հայտարարություններով, որոնք դատապարտում են ցանկացած տարածքային զիջում հայկական կողմից, ինչից հետո շարունակեցին երթը դեպի «Եռաբլուր» պանթեոն։

Հարցի էությունը

Արդեն մի քանի ամիս է` ռուսական, ադրբեջանական և արտասահմանյան փորձագիտական հանրության շրջանակում և ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընթանում են լատենտային պրոցեսներ` հիմնված «տարածքներ խաղաղության դիմաց» հայեցակարգի վրա։ Այս լուրերն ուղեկցվում էին նաև վերջին տարիների համար աննախադեպ էյֆորիայով Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք հայտարարում են, որ շուտով բանակցային գործընթացում կարելի է սպասել առաջընթացի, իսկ հայկական իշխանությունները պետք է «իրենց հասարակությունը պատրաստեն խաղաղության»։

ՀՀ իշխանությունները երկար ժամանակ լռում էին, սակայն չէին հերքում բանակցությունների օրակարգի մասին տեղեկությունները, որոնք հրապարակում էին ադրբեջանցիները։ Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ իրավունք չունի իրեն վերապահելու Արցախի անունից բանակցություններ վարելու մանդատ և բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ պետք է վարի պաշտոնական Ստեփանակերտը, փորձագետները կարծում են, որ Փաշինյանը վարել է բանակցություններ Ադրբեջանի հետ և արել է դա «Բոլթոնի ծրագրի» շրջանակում։

Загружается новость ... "Лево"

Ակցիան` որպես հասարակական կարծիքի արտահայտում

Ինչպես լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Երդվյալ Ազատամարտիկների Միության» նախագահ Ռուբեն Գևորգյանը, ակցիան ուղղված է հայկական կողմից տարածքային զիջումների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձը կանխելուն։

«Դա պարզապես մի թիզ հող չէ, այլ Հայրենիքի մի մասը, որի համար արյուն է թափվել, դա մեր սահմաններն են», – հայտարարել է նա։

Նրա խոսքով, ակցիան ուղղված չէ Հայաստանի գործող իշխանությունների դեմ, այլ միայն հնարավորություն է հայտնել մասնավորապես ազատամարտիկների դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության գործընթացում։

«Սա քաղաքական ակցիա չէ, այլ միայն մեր կարծիքի արտահայտում», – նշեց Գևորգյանը։

Որևէ իշխանություն լիազորված չէ

Ակցիայի նախաձեռնող, հայկական բանակի մասին պատմող ֆիլմերի ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայկական կողմի համար կործանարար անվանեց ցանկացած տարածքային զիջում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայատյացության քաղաքականության և ռազմատենչ հռետորաբանության պայմաններում։

«Հայկական ոչ մի իշխանություն լիազորված չի լինի, որպեսզի բանակցային գործընթացի ընթացքում զիջի որևէ հող։ Մենք գնացինք զիջումների 1994թ.–ին, երբ համաձայնվեցինք հրադադարի, 2016թ.–ին (ապրիլյան պատերազմ, խմբգր.)։ Եվ եթե խոսքը զիջումների մասին է, ապա դրանք պետք է լինեն բացառապես երկկողմ, ինչը մենք չենք տեսնում», – ասաց նա։

Ինչպես նշեց Զաքարյանը, ակցիայի մասնակիցները մտադիր են ցույց տալ Հայաստանի ոչ միայն ներկա, այլև հետագա իշխանություններին, որ հայ ժողովուրդը երբեք չի համակերպվի տարածքային զիջումների հետ և չի տա նման պայմանավորվածությունների լիազորություններ։

«Եթե վարչապետը կիսում է այս կարծիքը, ապա այստեղ գտնվող ողջ ժողովուրդը կաջակցի նրան», – նշեց Զաքարյանը։

Հակամարտության պատմությունը

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:15
19 Հունիսի 2019
ԱՄՆ նախագահի խորհրդականը մտադիր է հանդիպել Մնացականյանի և Մամեդյարովի հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։
10:34
19 Հունիսի 2019
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը:
11:36
17 Հունիսի 2019
Բակո Սահակյանն ազատել է պաշտոնից ՊԲ հրամանատարի տեղակալին
Բակո Սահակյանն ազատել է պաշտոնից ՊԲ հրամանատարի տեղակալին:
21:08
14 Հունիսի 2019
Ողջունում ենք ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների` Արցախի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրությունը. ԱՀ ԱԳՆ
ԱԳՆ–ից համոզմունք են հայտնել, որ պաշտոնական Բաքվի կողմից տարվող Արցախը մեկուսացնելու քաղաքականության սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։
12:21
14 Հունիսի 2019
Հայտնի է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրը և վայրը
Հայտնի է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրը և վայրը:
00:08
14 Հունիսի 2019
Փաշինյանը մեկնաբանել է ՀՀ և Արցախի իշխանությունների միջև առկա տարաձայնությունների մասին լուրերը
Փաշինյանը մեկնաբանել է ՀՀ և Արցախի իշխանությունների միջև առկա տարաձայնությունների մասին լուրերը:
20:48
13 Հունիսի 2019
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
14:15
12 Հունիսի 2019
Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը`կոչ անելով ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելուց
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը։
20:18
11 Հունիսի 2019
Փաշինյանը քննարկել է ԼՂ հակամարտության հիմնահարցը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
14:26
11 Հունիսի 2019
Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ԱԻ պետծառայության տնօրենի պաշտոնից և ոստիկանապետ է նշանակվել
Համապատասխան որոշումը հունիսի 11–ին հաստատել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։
14:16
11 Հունիսի 2019
Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
20:15
10 Հունիսի 2019
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից
Աղաբեկյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել: