438.03
4.45
404.16
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պետք է հասնի ԼՂՀ-ի ներգրավմանը բանակցային գործընթացում. փորձագետ

19:10
07 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը, որ Ղարաբաղը, որպես շահագրգիռ կողմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ներառվի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, հինգշաբթի լրագրողներին ասաց «Գլոբալիզացիա և տարածաշրջանային գործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Այժմ Հայաստանը և Ադրբեջանը շփման գծում կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել, բայց առանց Ղարաբաղի մասնակցության նրանք պայմանագիր ստորագրելու իրավունք չունեն: Հայաստանը պետք է առաջ տանի Ղարաբաղի իրավունքները, ինչպես 1994 թվականին», - հայտարարեց Գրիգորյանը:

Փորձագետի խոսքով, հայկական ուժերը փայլուն ռազմական պատրաստվածություն են ցուցադրել, սակայն Երևանը պետք է ավելացնի դիվանագիտական ջանքերը և պնդի, որ Ղարաբաղը ներգրավվի բանակցային գործընթացում:

Նա կոչ արեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ավելի իրատեսական քաղաքականություն վարել և մարտական գործողությունների վարման պայմաններում ոչ մի կողմին խնդրի լուծում չպարտադրել:

«Ադրբեջանական իշխանությունը ցույց տվեց, որ ցանկանում է ղարաբաղյան հարցը լուծել զենքի ուժով, և ոչ միայն գրավել տարածքները, այլև` բռնի ուժով վտարել հայերին ղարաբաղյան երկրից: Մինսկի խումբը, իհարկե, մեծ դեր է խաղում և հանդես է գալիս որպես զսպող գործոն, սակայն միջնորները պետք է տեսնեն իրավիճակի իրական պատկերը և չափազանց լավատեսական հայտարարություններ չանեն», - ասաց նա:

Փորձագետն ավելացրեց նաև, որ Հայաստանը անպայման պետք է դիմի միջազգային դատական մարմիններին և ադրբեջանական բանակի հանցագործությունները անպատիժ չթողնի:

«Եկե´ք չմոռանանք, որ գոյություն ունի Ժնևի կոնվենցիա, և Ադրբեջանը փաստորեն խախտում է միջազգային հանաձայագրերը: Ադրբեջանցի զինծառայողները մի շարք հանցագործություններ են կատարել ոչ միայն մեր զինվորների և Ղարաբաղի խաղաղ բնակչության, այլ նաև սեփական զինվորների նկատմամբ», - հայտարարեց Գրիգորյանը: Նա ավելացրեց, որ ադրբեջանական իշխանությունը թաքցնում է բանակի կորուստների թիվը և զոհվածների դիակները:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։

Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ