532.17
7.54
476.13
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ԱԳՆ–ն Մամեդյարովի հայտարարություններն անվանել է ապակառուցողական և խաղաղ գործընթացը խաթարող

13:57
25 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը, ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդատվությունների արդյունքներով։

Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ընդգծել է, որ ճակատում տիրող իրավիճակը չպետք է խանգարի քաղաքական կարհավորման առարկայական բանակցություններին։ Նա նաև կոչ է արել հայկական զորքերը դուրս բերելու և խաղաղապահների տեղակայման մասին։

«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր»,– ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով, համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով:

«Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,– ասել է Նաղդալյանը։ -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:54
22 Հուլիսի 2019
Բակո Սահակյանը ՔԿ նախագահի տեղակալներ է նշանակել
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Արցախի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել։
22:17
17 Հուլիսի 2019
Փաշինյանը բացատրեց ղարաբաղյան գործընթացում արդյունքների բացակայությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացատրեց, թե ինչու Երևանի և Բաքվի միջև թեժ գիծը չի գործում։
13:57
12 Հուլիսի 2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը:
15:39
09 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
Սլովակիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
11:02
09 Հուլիսի 2019
ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։
14:54
08 Հուլիսի 2019
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել:
12:55
05 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը նշել է ղարաբաղյան կարգավորման գերակա նպատակը
Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա արցախցի գործընկեր Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում հանդիպում են անցկացրել
17:11
02 Հուլիսի 2019
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
15:20
02 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում։
13:00
01 Հուլիսի 2019
Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ:
22:04
27 Հունիսի 2019
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի` Ադրբեջանին զենքի վաճառքն արգելափակելու նախաձեռնությունը
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկությունը։
17:24
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունը: