ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 220 անգամ` հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով շուրջ 3300 կրակոց:
Загружается новость ... "Лево"
Ըստ հաղորդագրության, ՊԲ-ի առաջապահ ուժերը, ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն կրել մարտական հերթապահություն և վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը: -0-