ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախորդ գիշերվա ընթացքում, և այսօր առավոտից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդման, ժամը 12:15-ից սկսած հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:
Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
«Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ»,– ասվում է հաղորդագրությունում։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում