420.79
4.21
388.47
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը խորը տարակուսանք է արտահայտել Արցախի իրադարձությունների շուրջ Բելառուսի դիրքորոշման հարցում

18:34
03 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Երևանը Մինսկին խորը տարակուսանք է արտահայտել Արցախի շուրջ իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշման համար, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդման մեջ, ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:

«Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ»,- ասվում է հաղորդման մեջ:

Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Բելառուսի ԱԳՆ` նախօրեին տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Մինսկը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին և նորմերին համապատասխան, նախևառաջ, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և ապահովման և պետությունների սահմանների անխախտելիության, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ լուծումների համապատասխան բանաձևերի հիման վրա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, 14 տանկ, հինգից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում`1 ԲՄՊ և 2 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր։
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները