527.46
7.22
475.92
+39
Եղանակը Երևանում
Հայ

«Բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից». Փաշինյանը` ԼՂ հակամարտության կարգավորման մասին

00:14
09 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ԱԺ–ում «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողներին մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ նա ԼՂ հակամարտության բանակցությունները սկսել է այն կետից, որի վրա կանգ է առել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Դա մոլորություն է։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Սա շատ կարևոր նրբություն է», – ասել է Փաշինյանը։

Նա նաև գնահատել է մարտի 29–ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունավետությունը։

Загружается новость ... "Лево"

«Ադրբեջանի ողջ օրակարգը քննարկվել է։ Սակայն քանի դեռ ղարաբաղյան հարցը չի կարգավորվել, որևէ բանակցություն արդյունավետ չէ։ Միաժամանակ համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում։ Մենք բոլորս համաձայնել ենք այդ տեքստի հետ», – նշել է Փաշինյանը։

Վարչապետը մեկնաբանել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը վկայում են պատերազմ սկսելու ցանկության մասին։

Մարտի 30–ին Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԼՂ հակամարտության թեմայի մասին, հայտարարել է, որ փոխել է «տարածքներ` խաղաղության դիմաց» ձևաչափը «նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց» ձևաչափով։

«Մենք ասում ենք` մի վախեցրեք մեզ պատերազմով, քանի որ մենք չենք վախենում դրանից։ Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ որևէ ապակառուցողական բան չկա։ Եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմ սկսի, Հայաստանը կհանձնվի՞։ Իհարկե ոչ։ Այդպես կարող է մտածել միայն միամիտը», – ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմն արել ու անում է ամեն ինչ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար, սակայն թող չստեղծվի տպավորություն, թե նա վախենում է պատերազմից։

«Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք կպարտադրենք խաղաղության։ Մեր պատերազմի նպատակը կլինի խաղաղությունը։ Մենք չենք պատրաստվում ձեռնարկել ռազմական գործողություններ, սակայն եթե դա տեղի ունենա, մենք կպարտադրենք խաղաղության», – նշել է Փաշինյանը։

Նա կոչ է արել ավելի քիչ խոսել պատերազմի մասին։

Փաշինյանը նաև հույս է հայտել, որ Ադրբեջանը չի խախտի Վիեննայում ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Նա նաև նշել է, որ հայկական կողմը չի խախտում դրանք։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
14 Օգոստոսի 2019
ՀՀ ՊՆ. Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա հայկական ԶՈՒ–երը ցույց կտան նրան իր առավելությունները
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
19:36
13 Օգոստոսի 2019
Արցախի Օմբուդսմենը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը:
11:11
13 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳ նախարար. «չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին։
19:29
12 Օգոստոսի 2019
ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը, նա Ադրբեջանում է
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն
11:00
11 Օգոստոսի 2019
Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ։
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը:
19:23
09 Օգոստոսի 2019
Զախարովան նշել է այն երկրներին, որոնք պետք է որոշեն Ղարաբաղի կարգավիճակը
Զախարովան նշել է այն երկրներին, որոնք պետք է որոշեն Ղարաբաղի կարգավիճակը:
11:25
07 Օգոստոսի 2019
Ադրբեջանի իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել մեկնաբանությամբ` ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարությանը, որն արվել է Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։
13:15
02 Օգոստոսի 2019
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է առաջնագիծ և ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:
21:22
01 Օգոստոսի 2019
Արցախը մեկնաբանել է ԱՄՆ–ի HALO Trust ականազերծման ծրագրի հավանական դադարեցումը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանեց HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորման հնարավոր կրճատման կամ դադարեցման լուրերը։
20:29
01 Օգոստոսի 2019
Զախարովա. լարվածության աճը հայ–ադրբեջանական սահմանում հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություններին
Ռուսաստանը մտահոգ է սահմանում հայ–ադրբեջանական սահմանում լարվածության աճով