535.52
7.56
476.48
+33
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում առաջարկում են հանել Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ կազմից

21:20
22 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը համարում է, որ ժամանակն է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Թուրքիան հանելու հարցը:

«Ակնհայտ է, որ Թուրքիան շատ է օգնում Ադրբեջանի բանակի վերազինմանն ու վերապատրաստմանը: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հաստատում են, որ հայկական կողմերի դիրքորոշումն առ այն, որ Թուրքիան չի կարող անկողմնակալ միջնորդ հանդիսանալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, լիովին հիմավոր է»,- ասել է Ղուլյանն «Առավոտ» թերթին տված հարցազրույցում:

Նման իրավիճակում, ինչպես նշել է Արցախի ԱԺ խոսնակը, գուցե, ամենահարմար պահն է, որպեսզի հայկական կողմից բարձրացվի Թուրքիային Մինսկի խմբի անդամ երկրների կազմից հանելու հարցը

Վաշինգտոնյան հանդիպում

Ղուլյանը մեկնաբանել է նաև հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

«Վաշինգտոնյան հանդիպումը պետք է դիտարկել նախորդ հանդիպումները` Մոսկվա և Փարիզ, շարունակելու տրամաբանության մեջ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ձգտում են հավասարակշռություն պահպանել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների նախաձեռնություններում, և այս փուլում առաջատարի դերակատար առանձնացնելը տեղին չէ»,- կարծում է նա:

Իհարկե, նշել է Ղուլյանը, համանախագահող երկրներից յուրաքանչյուրը Հարավային Կովկասում ունի սեփական աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, սակայն պետք է ընդգծենք, որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի շահերը տարածաշրջանում կայունության պահպանման հարցում համընկնում են, ինչը շատ կարևոր գործոն է հիմնախնդրի լուծման համար:

Հակամարտության պատմությունը

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:17
17 Հուլիսի 2019
Փաշինյանը բացատրեց ղարաբաղյան գործընթացում արդյունքների բացակայությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացատրեց, թե ինչու Երևանի և Բաքվի միջև թեժ գիծը չի գործում։
13:57
12 Հուլիսի 2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը:
15:39
09 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
Սլովակիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
11:02
09 Հուլիսի 2019
ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։
14:54
08 Հուլիսի 2019
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել:
12:55
05 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը նշել է ղարաբաղյան կարգավորման գերակա նպատակը
Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա արցախցի գործընկեր Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում հանդիպում են անցկացրել
17:11
02 Հուլիսի 2019
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
15:20
02 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում։
13:00
01 Հուլիսի 2019
Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ:
22:04
27 Հունիսի 2019
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի` Ադրբեջանին զենքի վաճառքն արգելափակելու նախաձեռնությունը
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկությունը։
17:24
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունը:
16:35
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը` Արցախի մասին. հնարավոր չէ միաժամանակ կրակել և բանակցություններ վարել
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը: