Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
15:35
18 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է, հայտնում է Արցախի պաշտանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդման համաձայն, նախորդ շաբաթներից հաստատված օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
«Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց»,- ասվում է հաղորդման մեջ:
Գերատեսչությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: -0-
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ