ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Արցախի ողջ հավատավոր բնակչությունը մեծ ակնկալիքներով սպասում է մայրաքաղաքի Մայր Տաճարի բացմանը և նրա լիարժեք գործունեությանը՝ այն արժևորելով հոգեւոր դաստիարակության, մշակութային և ազգային արժեքների պահպանման տեսանկյուններից: Նախագահի խոսքով՝ նախատեսված ժամկետներում շինարարական աշխատանքների ավարտը կարևոր է և պահանջված:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում