480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+34
Եղանակը Երևանում
Հայ
Իտալացի հանրահայտ լուսանկարիչը Ստեփանակերտում հանդես է եկել դասախոսությամբ
16:54
16 Նոյեմբերի 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 14, /Նովոստի-Արմենիա/ Նախօրեին Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է իտալացի հանրահայտ պատերազմական լուսանկարիչ Պիեր Պաոլո Չիտոյի «Պատերազմից՝ խաղաղություն» թեմայով դասախոսությունը, հաղորդում էartsakhpress.am-ը:

 Դասախոսությանը բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը, ով հակիրճ ներկայացրել է լուսանկարչի գործունեության մասին:

«Լուսանկարիչը, որպես կամավոր է ժամանել Արցախ, նպատակ ունենալով իր փորձն ու գիտելիքները փոխանցել արցախցիներին և ցույց տալ թե ինչպես ստեղծել լուսանկարչական պատմություն»,-ասել է Զ. Բուդաղյանը և հավելել, որ Պիեր Պաոլո Չիտոն երեք շաբաթով է Արցախում:

Զ. Բուդաղյանի խոսքով՝ լուսանկարիչը երկրորդ անգամ է Արցախում, սակայն առաջին անգամ է դասախոսությամբ հանդես գալիս Թումոյում:
Պիեր Պաոլո Չիտոն դասախոսության ժամանակ ներկայացրել է իր աշխատանքային փորձը, յուրահատկությունները և լուսանկարները, որոնք արված են տարբեր պատերազմների ժամանակ:

«Առաջին անգամ է Թումոյում հյուր-մասնագետի կողմից կազմակերպվում դասախոսություն: Առաջիկայում սպասում ենք աշխարհի լավագույն մասնագետներին հյուրընկալել «Թումո» ստեղծարար տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն Արցախի հասարակությանը»,-նշել է Զ. Բուդաղյանը:

Դասախոսության վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն: