ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին` ընդլայնելով «սև ցուցակը», գրում է
artsakhpress.am–ը։
Ինչպես նշում է կայքը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիկմետ Գաջիևը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղ մեկնածբերի մի մասն արդեն ներառվել է «սև ցուցակում»։
«Եվս մի քանի անձանց անունները կհստակեցվեն և պարտադիր կարգով կընդգրկվեն «անցանկալի անձանց» ցուցակում»,– հավաստիացրել է պաշտոնյան։ -0-