Ադրբեջանական զինուժը շփման գծում գիշերը կրկին կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ և ԴՇԿ տիպի գնդացիր
10:10
20 Հոկտեմբերի 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 350 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (45 կրակոց) և "ԻՍՏԻԳԼԱԼ" տիպի հեռահառ դիպուկահար հրացան (103 կրակոց):
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ