486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ղարաբաղյան դիրքերը. ԼՂՀ ՊՆ
12:05
20 Նոյեմբերի 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդման մեջ նշվում է, որ ԼՂՀ որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Շփման գծի ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: