ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ երեք զինծառայողներ:
Загружается новость ...
"Право"
Նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ:
«Հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին»,-ասված է հաղորդագրության մեջ:-0-: