484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը ծանոթանում է Իրանի գյուղատնտեսության փորձին
16:47
29 Հոկտեմբերի 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղը ծանոթանում է Իրանի գյուղատնտեսության ոլորտի փորձին, հայտնեցին ԼՂՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունից:

«ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-23-ը ջրային համակարգի և գյուղոլորտի մի խումբ մասնագետներից ու ֆերմերներից կազմված մեր պատվիրակությունն այցելեց Իրանի Իսլամական Հանրապետություն»,-ասված է հաղորդագրությունում:

Պատվիրակության ղեկավար, ԼՂՀ վարչապետի խորհրդական Գևորգ Վերանյանը նշել է, որ այցի նպատակն էր ծանոթանալ մեր հարևան երկրի՝ գյուղատնտեսության բնագավառում ունեցած ձեռքբերումներին և ուսումնասիրել գյուղոլորտում նրանց կողմից ներդրված առաջատար տեխնոլոգիաները:

«Մեր այցը ներառում էր Թեհրան և Շիրազ քաղաքների հարակից գյուղատնտեսական և արտադրական նշանակության շրջանները: Կարծում եմ՝ այն խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների առավել արագ ներդրման համար: Ոռոգման կաթիլային, անձրևացման և ջրախնայողական նորագույն տեխնոլոգիաների իրանյան փորձի ուսումնասիրությունն ու ներդնումը Արցախում թույլ կտան մոտ ապագայում ապահովել գյուղատնեսության ինտենսիվ զարգացում»,- նշել էՎերանյանը:

Պատվիրակության անդամները ծանոթացել են  նաև նռան ու պիստակենու այգիների մշակման  փորձին, պայմանավորվածություն ձեռք է  բերվել մոտ ապագայում նոր կուլտուրաների ներկրման ուղղությամբ, ուսումնասիրվել է  նաև տեղի ջերմոցային տնտեսությունների փորձը:

«Պետք է նշել, որ մեր հարևանները լավ արդյունքներ են արձանագրել ջերմոցային կոնստրուկցիաների արտադրության և ավտոմատ համակարգերի կիրառման  ուղղությամբ: Այցի շրջանակներում եղանք նաև գեոմեմբրանների և ապակեմանրաթելային խողովակների արտադրության գործարաններում, որոնք խոշորագույններն են տարածաշրջանում»,-հավելել է Վերանյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ
17:56
12 Ապրիլի 2017
Գոյություն ունի մի պայման, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշել է այն պայմանը, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը։