483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի պատվիրակությունը մասնակցել է ռուս-աբխազական 6-րդ բիզնես-ֆորումին
16:28
23 Նոյեմբերի 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության պատվիրակությունը, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ, Սուխումիում մասնակցել է ռուս-աբխազական 6-րդ բիզնես-ֆորումին, հայտնում է գերատեսչության կայքը:

«Այցի ընթացքում քննարկվեց տնտեսական համագործակցության տարբեր հարցեր: Բիզնես-ֆորումի ժամանակ էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց «ԼՂՀ տնտեսական բարեփոխումները և ներդրումային քաղաքականությունը» զեկույցը»,-ասված է հաղորդագրությունում:

Ռուս-աբխազական 6-րդ բիզնես-ֆորումի շրջանակներում արցախյան պատվիրակությանը ընդունեց Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան:

«Հանդիպմանը Անդրանիկ Խաչատրյանը կարևորել է Արցախի Հանրապետության մասնակցությունը ռուս-աբխազական 6-րդ բիզնես-ֆորումին.«Մեզ հնարավորություն է ընձեռնվել ֆորումի ժամանակ ներկայացնել Արցախի տնտեսության արդի իրավիճակը: Կարծում եմ փորձի փոխանակումը և մարդկային շփումը մեծ դեր ունեն մեր հանրապետությունների միջև երկկողմանի ջերմ հարաբերություններ հաստատելու գործում»,-նշեց Անդրանիկ Խաչատրյանը»,-տեղեկացրեցին նախարարությունից:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան բարձր գնահատեց Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը.«Մենք շատ բան ունենք արցախցիներից սովորելու: Այս կարճ ժամանակահատվածում ձեզ հաջողվել է Արցախը ավերակներից վեր հանել ու ոտքի կանգնեցնել: Դա գովեստի է արժանի»,-իր ելույթում ընդգծեց Աբխազիայի նախագահը:

Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահ Արտակ Միրզոյանը:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:14
29 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ: