478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական կողմից նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում. ԼՂՀ ՊՆ
11:03
21 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 19-ին և 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում, հաղորդեցին ԼՂՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից

«Սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք /7 արկ/, 82 մմ-ոց ականանետ /2 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/ ու ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետեր»,-ասված է հաղորդագրությունում:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։