486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցները. ԼՂՀ ՊՆ
15:17
30 Հոկտեմբերի 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հոկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը խախտվել է շուրջ 50 անգամ, հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի գրասենյակից

«Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց»,-ասված է հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն, պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
24 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծում հաստոցավոր ավտոմատ ականանետ է կիրառել
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ:
17:45
23 Հունվարի 2017
Պարզվել են Արցախում պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք
Պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: