480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ արտգործնախարարն Ադամ Շիֆի հետ քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը
13:20
12 Դեկտեմբերի 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը  ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ  քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում ձեռնարկվող սադրանքների, ինչպես նաև Արցախին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնության հետ կապված հարցեր, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ կայքը:

«Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել մի խումբ տարածաշրջանային փորձագետների հետ։ Իր խոսքում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի անկախ պետականաշինության գործընթացը, տնտեսական իրավիճակը և զարգացման հեռանկարները: Պատասխանելով փորձագետների հարցերին՝ Կարեն Միրզոյանն անդրադարձել է ԼՂՀ առջև ծառացած մարտահրավերներին՝ մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին»,-ասված է հաղորդագրությունում:

ԼՂՀ արտգործնախարարի այցը Վաշինգտոն եզրափակվել է նույն օրն երեկոյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությամբ, որին մասնակցել են դիվանագետներ, ամերիկահայ կառույցների և համայնքային շրջանակների ներկայացուցիչներ, հոգևորականներ, լրագրողներ:

Հաղորդագրության համաձայն, ընդունելության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն ու ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Իր ելույթում Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Արցախին ցուցաբերվող աջակցության համար և ընդգծել ազգային հավաքական միասնականության կարևորությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։