438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին, ով հարցրել է «Լազարևյան ակումբի» նիստին Արցախի ղեկավարության մասնակցության մասին

20:33
22 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական հանրության կողմից միջոցառումների անցկացումը ՌԴ օրենսդրությամբ ամրագրված քայլ է։ Այս հայտարարությամբ է ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդհատել ադրբեջանցի լրագրողին, ով հարց է տվել Մոսկվայում «Լազարևյան ակումբի» նիստին Արցախի ղեկավարության հնարավոր մասնակցության մասին։

Լրագրողը հարց է տվել մարտի 5–6–ը Մոսկվայում «Լազարևյան ակումբի» նիստի անցկացման մասին, որին, նրա խոսքով, կմասնակցեն նաև Արցախի ղեկավարները։ Նա փորձել է միջոցառման անցկացումը կապել այն փաստի հետ, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է։ Չթողնելով, որ լրագրողն ավարտի իր հարցը` Զախարովան կտրուկ ընդհատել է նրան։

«Սպասեք, ի՞նչ կապ ունի Ռուսաստանի համանախագահությունը, այդ գործառույթն ու այս միջոցառումը։ Ի՞նչ միջոցով եք այս ամենը կապում իրար ձեր հարցում։ Դուք այս ամենը մեկնաբանում ենք այն համատեքստում, որ Մոսկվան Ռուսաստանի մայրաքաղա՞քն է։ Տեսնում եք` ինչպես եք ձեր հարցում իրար կապում բաներ, որոնք պետք չէ կապել», – նշել է Զախարովան։

Նա հաստատել է, որ Ռուսաստանն, անխոս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է և պաշտոնական մակարդակով կատարում է ստանձնած բոլոր պարտավորությունները։

«Միաժամանակ Մոսկվայում, ինչպես դուք ճիշտ նշեցիք, ամեն օր անցկացվում են տարբեր թեմաներին նվիրված հարյուրավոր համաժողովներ, որոնք կազմակերպում է քաղաքացիական հասարակությունը, ոչ կառավարական կազմակերպությունները։ Կարծում եմ, որ խոսքը, հաստատ, դրանցից մեկի մասին է։ Եթե դուք տեղեկատվություն ունեք, որ այդ միջոցառմանն ինչ–որ կերպ մասնակցում են պաշտոնատար անձինք, խնդրում եմ փոխանցեք ինձ, ես կճշտեմ։ Քանի որ ես նման տեղեկատվություն չունեմ», – ասել է Զախարովան։

«Լազարևյան ակումբը» Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ստեղծված հարթակ է, որը կոչված է նպաստելու երկկողմ կապերի ամրապնդմանը գիտության, մշակույթի, տնտեսության ոլորտներում, հասարակական երկխոսության ակտիվացման հարցում։ Ակումբի նախաձեռնողը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրոպական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն է։ «Լազարևյան» ակումբի առաջին նիստը տեղի է ունեցելնոյեմբերի 30–ին Երևանում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ