526.4
7.25
475.99
+36
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովան նշել է այն երկրներին, որոնք պետք է որոշեն Ղարաբաղի կարգավիճակը

19:23
09 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով Ադրբեջանի և Հայաստանի միջև, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում այսօր գրանցվում է հարաբերական հանգստություն։ Միաժամանակ, մեզ մտահոգում է այն, որ կողմերը տարբեր առիթներով շարունակում են ներկայացնել փոխադարձ մեղադրանքներ», – նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձևավորմանն ու համապատասխանաբար` հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ որոնելուն։

«Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով Ադրբեջանի և Հայաստանի միջև», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Միաժամանակ նշվել է, որ հաշվի առնելով Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունները`  Ռուսաստան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, նպատակաուղղված է աջակցել` խաղաղ գործընթացի համակողմանի առաջխաղացման նպատակով։–0– 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:02
22 Օգոստոսի 2019
Մնացականյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը շարունակում է գործել
«Բանակցային գործընթացը չի կանգնել, այն շարունակվում է, և հնարավոր են նոր հանդիպումներ», - հայատարարեց նա:
14:37
22 Օգոստոսի 2019
Հայաստանը 33,7 մլն դրամ կհատկացնի Արցախում ընտրությունների դիտարկում անցկացնելու համար
Միջոցները հատկացվել են վարչապետի աշխատակազմին ՀՀ կառավարության պահուստային հիմնադրամից:
12:06
22 Օգոստոսի 2019
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը
ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը:
21:15
20 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳՆ ղեկավար և դեսպան Անջեյ Կասպշիկը քննարկել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերու հարցը
Քննարկվել է ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները:
14:50
19 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳՆ-ում քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը
Արցախի ԱԳ նախարարը և ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը:
17:10
14 Օգոստոսի 2019
ՀՀ ՊՆ. Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա հայկական ԶՈՒ–երը ցույց կտան նրան իր առավելությունները
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
19:36
13 Օգոստոսի 2019
Արցախի Օմբուդսմենը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը:
11:11
13 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳ նախարար. «չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին։
19:29
12 Օգոստոսի 2019
ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը, նա Ադրբեջանում է
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն
11:00
11 Օգոստոսի 2019
Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ։
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: