438.03
4.45
404.16
-4
Եղանակը Երևանում
Հայ

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար

16:04
03 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Միացյալ Թագավորության Համայնքների պալատում մայիսի 2-ին տեղի է ունեցել քննարկում/հարցադրումներ խորհրդարանականների կողմից՝ ուղղված Ֆորին Օֆիսի ղեկավար Ջեյմս Քլևերլիին և Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցուպատասխանի ժամանակ Ջայլզ Ուոթլինգը (Պահպանողական կուսակցություն) հարց է բարձրացրել, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՄԹ կառավարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների վերացման ուղղությամբ։

Լեո Դոհերթին պատասխանել է, որ ՄԹ-ն մեծապես կարևորում է հարաբերությունները երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և գտնում է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում և որ խաղաղ բանակցությունները կարող են կայունություն և բարգավաճում հաստատել տարածաշրջանում։

«Մենք կոչ ենք անում կողմերին ներգրավվել բովանդակային բանակցությունների մեջ՝ ապահովելու տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», - նշել է Լեո Դոհերթին։

Ջայլզ Ուոթլինգն այնուհետև հարց է բարձրացրել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ՝ նշելով, որ օրեր առաջ ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ այցելել է Սենոտաֆ հուշահամալիր և ծաղկեպսակ զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Ինչու ՄԹ կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչպես որ դա արել են շատ այլ երկրներ», - հարցրել է Ուոթլինգը։

Լեո Դոհերթին պատասխանել է․

«Դա շատ զգայուն հարց է։ ՄԹ կառավարության դիրքորոշումն է, որ դատական մարմինը, այլ ոչ թե գործադիրը պետք է անդրադառնա ցեղասպանությունների ճանաչմանը։ Մենք ճանաչում ենք միայն այն հանցագործությունները, որոնք ճանաչված են միջազգային իրավական մարմինների կողմից։ Դա վճռորոշ գործոն է»։

Քարլ Մոնագանը (Շոտլանդիայի ազգային կուսակցություն) հարց է ուղղել Լեո Դոհերթիին՝ նշելով․ «Լաչինի միջանցքի փակման հետևանքով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է։ Այդ մասին զեկուցում են տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ։ Genocide Watch-ը նախազգուշացրել է նաև էթնիկ զտումների հնարավորության մասին։ 120․000 մարդ շրջափակված է և գտնվում է հումանիտար ծանր իրավիճակում։ Ինչ ճնշումներ է գործադրում արտաքին գործերի նախարարությունը, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի և հումանիտար իրավիճակը կարգավորվի»։

Լեո Դոհերթին պատասխանել է․

«Մենք կոչ ենք անում, որպեսզի կողմերը ներգրավվեն բովանդակային բանակցությունների մեջ, և որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Մենք ուրախ ենք, որ ՄԹ կառավարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով 1 մլն․ ֆունտի հումանիտար օգնություն է տրամադրել կոնֆլիկտի հետևանքները վերացնելու համար»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ