+23
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Արցախի նախագահին ծննդյան օրվա առթիվ

19:21
30 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի առթիվ։

Ինչպես նշվում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, նշում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Մեծարգո պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին բաժին է ընկնում որպես Արցախի նախագահ Ձեր պաշտոնավարման շրջանին, երբ հայկական աշխարհի պատմական մի հատվածում շարունակել է լիարժեքորեն կայանալ և զարգանալ Արցախի հայկական հանրապետությունը: Դուք Ձեր փորձը, հեղինակությունը և բարդ իրավիճակները արժանապատվորեն հանգուցալուծելու հմտություններն ի շահ Արցախի եք ծառայեցրել նաև դրանից առաջ՝ թե արցախյան ազատագրական պայքարի ու պատերազմի, թե տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Իսկ ժողովրդի վստահության քվեով երկու ժամկետ որպես Արցախի նախագահ պաշտոնավարելը վստահաբար վկայում է, որ Դուք հասել եք հաջողության: Թող այդ հաջողությունը Ձեզ մշտապես ուղեկցի բոլոր պետական ու ազգային ձեռնարկներում և անձնական կյանքում: Առողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին», – նշվում է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:23
18 Սեպտեմբերի 2019
Արցախը կոչ է անում Վրաստանին և Ուկրաինային զերծ մնալ երկրի քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը վերաբերող հայտարարություններից
Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանել է Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության արձագանքը երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
21:00
17 Սեպտեմբերի 2019
ՊԲ–ն ունակ է ապահովել երկրի անվտանգությունը մարտական գործողությունների վերսկսման դեպքում. ՊԲ–ում անցկացվել են ղեկավարման կետերի մարզումներ
ՊԲ–ն ունակ է ապահովել երկրի անվտանգությունը մարտական գործողությունների վերսկսման դեպքում. ՊԲ–ում անցկացվել են ղեկավարման կետերի մարզումներ:
19:51
17 Սեպտեմբերի 2019
ANCA–ն հրապարակել է ԿՀՎ–ի գաղտնի զեկույցներ. Արցախը պատկանել և պատկանում է հայերին (ՖՈՏՈ)
ANCA–ն հրապարակել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված զեկույցները Լեռնային Ղարաբաղի մասին։
11:48
17 Սեպտեմբերի 2019
Սամվել Բաբայանն իր կուսակցության հիմնադիր համագումար է նախապատրաստում
Ինչպես գրում է պարբերականը, համագումարի օրը մի քանի անգամ փոխվել է
14:41
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ղարաբաղյան հակամարտության շուրջ հանդիպում կանցկացնեն
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են հանդիպում անցկացնել ղարաբաղյան կարգավորման շուրջ։
19:58
12 Սեպտեմբերի 2019
ԻԻՀ քաղաքացիները փորձել են 4.2 կգ թմրամիջոց տեղափոխել Երևան. դեպքը կանխվել է Արցախում
Հայ-իրանական սահմանում կանխվել է Արցախի Հանրապետության տարածքում ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության  դեպք։
20:29
09 Սեպտեմբերի 2019
Մայիլյանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Հայաստանի և Արցախի հարաբերությունների դիսոնանսի մասին
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Nouvelle d'Arménie պարբերականին։
13:52
09 Սեպտեմբերի 2019
Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների բնակիչները նոր քաղաքապետեր են ընտրել
Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների բնակիչները նոր քաղաքապետեր են ընտրել:
13:14
06 Սեպտեմբերի 2019
Մնացականյանը պատմեց ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ կանցկացվի առաջիկայում
20:20
04 Սեպտեմբերի 2019
Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը
Նրա խոսքով, միշտ շատ դժվար է վերադառնալ նախկին դիրքերին բանակցային գործընթացում այնպիսի հայտարարություններից հետո, որոնք կռվախնձոր են դարձել
21:15
30 Օգոստոսի 2019
Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
13:19
28 Օգոստոսի 2019
Նոր նշանակում Արցախի ՊԲ-ում
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր: