ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախում հակառակորդի կրակից ժամկետային զինծառայող է վիրավորվել։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
«Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:–0–