544.32
7.6
477.81
+34
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցիները պատրաստվում են «երթով շարժվել» դեպի Շուշի. քարո՞զ, թե՞ սադրանք

20:42
07 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի մի քանի հասարակական կազմակերպություններ մտադիր են հունիսի 8–ին կազմակերպել «քաղաքացիների երթ» Հորադիսից (Ադրբեջան) մինչև Շուշի (Արցախ)` արցախա–ադրբեջանական ԶՈւ–ների շփման գծով։ Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ակցիան մեկնարկել է հունիսի 5–ին Բաքվի կենտրոնում, իսկ հունիսի 8–ին մասնակիցները կհավաքվեն Հորադիսի Դրոշների հրապարակում` սահմանը հատելու նպատակով։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է հայ փորձագետներին` խնդրելով մեկնաբանել այս նախաձեռնությունը։ Փորձագետներն այն բնութագրել են որպես Ադրբեջանի կողմից քարոզի և հնարավոր սադրանքի դրսևորում։

Եվ կրկին քարոզ

Ադրբեջանագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովան կարծում է, որ այդ «քայլերթն» Ադրբեջանի իշխանությունների հերթական քարոզչական ակցիան է` դրամատիկ էֆեկտն ուժեղացնելու նպատակով։

«2016թ.–ի ապրիլյան պատերազմի ժամանակ ևս փորձ է արվել հատել երկու կողմերի Զինված ուժերի շփման գիծը։ Արդեն այդ ժամանակ հայտարարվել էր Շուշի իրականացվող երթի մասին, և, ինչպես երևում է, չարժե լուրջ վերաբերվել նման նախաձեռնությանը, քանի որ բոլոր նման «հայրենասիրական» հայտարարություններն ավարտվում են առաջնագծի մատույցներում, որից ավելի հեռու գնալ չեն թողնում հենց ադրբեջանցիները», – ասաց նա «Նովոստի–Արմենիայի» թղթակցին։

Միգուցե ապատեղեկատվությու՞ն է

Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն իր հերթին համարում է, որ ադրբեջանական մամուլի հրապարակումը հերթական ապատեղեկատվություն է` հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցություն գործելու նպատակով հայկական այն լրատվամիջոցների «օգնությամբ», որոնք կհրապարակեն այդ ապատեղեկատվությունը։ 

«Խոսք կարող է լինել միայն երթի մասին Բաքվից մինչև Հորադիս և ոչ ավել։ Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես են նրանք պատրաստվում հատել առաջնագիծը, ավելին, որ այդ մասին ոչ ոք չի հայտարարել։ Եվ այստեղ հարցն անգամ քարոզը չէ», – նշեց Վրթանեսյանը։ 

... կամ ապակայունացման փո՞րձ

Արևելագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով, ակցիան անցկացվում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության թողտվությամբ` ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։

«Իշխանությունների կողմից այս նախաձեռնությանն աջակցելը վկայում է այն փաստը, որ ակցիան մեկնարկել է մի քանի օր առաջ Բաքվում, և ակտիվիստներն անարգել շարժվում են Հորադիսի ուղղությամբ` սոցցանցերում ազատորեն խոսելով միջոցառման մասին։ Նրանք մտադիր են հատել շփման գիծը` վեր պարզած ձեռքերով, ինչն ակցիային փոխանցում է հատուկ նրբություն», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև հիշեցրեց, որ նման ակցիա արդեն կազմակերպվել է 2018թ.–ի սեպտեմբերին, երբ ակտիվիստները մտադիր էին անցնել առաջնագիծը` սպիտակ դրոշներով։

«Այս անգամ ակցիան անցկացվում է «Վերադառնում ենք Ղարաբաղ» նշանաբանի ներքով, ինչն ակցիային փոխանցում է ոչ այնքան քարոզի, որքան սադրանքի բնույթ։ Ակնհայտ է, որ ակտիվիստները մտադիր են հայտնվել «անվտանգ գոտում»` երկու կողմերի Զինված ուժերի տեղակայման գծերի միջև։ Սակայն այնտեղ կան ականապատ տարածքներ, հնարավոր է տրվի կրակելու հրաման», – ասաց նա։

Փորձագետը չբացառեց, որ նախորդ անգամվա պես այս անգամ ևս ադրբեջանցի իրավապահները կկանգեցնեն ակտիվիստներին և թույլ չեն տա անցնել Արցախի կողմը, սակայն այն դեպքում, եթե Երևանից հնչի կոշտ նախազգուշացում։ 

«Հայաստանի կոշտ արձագանքի դեպքում, հնարավոր է, Ադրբեջանի իրավապահ մարմինները կանգնեցնեն ակտիվիստներին, ինչպես դա եղավ նախորդ անգամ», – նշեց Հովհաննիսյանը։

Հակամարտության պատմությունը

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
22 Հունիսի 2019
Արցախում առաջարկում են հանել Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ կազմից
Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը համարում է, որ ժամանակն է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Թուրքիան հանելու հարցը:
14:29
21 Հունիսի 2019
Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը:
11:15
19 Հունիսի 2019
ԱՄՆ նախագահի խորհրդականը մտադիր է հանդիպել Մնացականյանի և Մամեդյարովի հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։
10:34
19 Հունիսի 2019
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը:
11:36
17 Հունիսի 2019
Բակո Սահակյանն ազատել է պաշտոնից ՊԲ հրամանատարի տեղակալին
Բակո Սահակյանն ազատել է պաշտոնից ՊԲ հրամանատարի տեղակալին:
21:08
14 Հունիսի 2019
Ողջունում ենք ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների` Արցախի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրությունը. ԱՀ ԱԳՆ
ԱԳՆ–ից համոզմունք են հայտնել, որ պաշտոնական Բաքվի կողմից տարվող Արցախը մեկուսացնելու քաղաքականության սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։
12:21
14 Հունիսի 2019
Հայտնի է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրը և վայրը
Հայտնի է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրը և վայրը:
00:08
14 Հունիսի 2019
Փաշինյանը մեկնաբանել է ՀՀ և Արցախի իշխանությունների միջև առկա տարաձայնությունների մասին լուրերը
Փաշինյանը մեկնաբանել է ՀՀ և Արցախի իշխանությունների միջև առկա տարաձայնությունների մասին լուրերը:
20:48
13 Հունիսի 2019
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
14:15
12 Հունիսի 2019
Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը`կոչ անելով ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելուց
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը։
20:18
11 Հունիսի 2019
Փաշինյանը քննարկել է ԼՂ հակամարտության հիմնահարցը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
14:26
11 Հունիսի 2019
Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ԱԻ պետծառայության տնօրենի պաշտոնից և ոստիկանապետ է նշանակվել
Համապատասխան որոշումը հունիսի 11–ին հաստատել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։