438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

ԱԳ նախարարը մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ–ի կողմից առաջ քաշվող 3 սկզբունքներն և 6 տարրերը (ՎԻԴԵՈ)

20:16
12 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է ԵԱՀԿ ՄԽ–ի կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի մասին։

Վկայակոչելով ՄԽ ձևաչափում կարգավորման գործընթացի էության վերաբերյալ վերջերս արված որոշ հակասական հայտարարությունները` համանախագահները հաստատում են, որ արդար և կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք։

«Ակտում պետք է ներառվեն նաև լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից 2009–2012թթ.–ին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք», – նշվում է հայտարարության մեջ։ 

Загружается новость ... "Лево"

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա սահմանումը հնարավոր է ժողովրդի` իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով։ Ամրագրված է նաև բոլոր ներքին տեղահանված և փախստականների իրավունքը` վերադառնալու իրենց բնակության նախկին վայրը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք կներառեն խաղաղարար գործողություններ։ 

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանեց համանախագահների հայտարարությունը։ ԱԳՆ–ից հայտարարեցին, որ Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը: 

«Ներողություն դուք առաջին անգա՞մ եք կարդում դա, մի քիչ ավելի պրոֆեսիոնալ մոտեցեք։ Նրանք կրկնել են այն, ինչ դուք շուտվանից գիտեք։ Մենք ունենք մեր գերակայությունները, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և Արցախի կարգավիճակին», – նշել է նախարարը լրագրողներից մեկին։

Մնացականյանի խոսքով, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը, շարունակելու է կատարել իր պարտականություններն ու աշխատել խաղաղության համար, հաղորդում է Factor.am–ը։

Բանակցային գործընթացում Արցախի ներգրավման անհրաժեշտության մասին Հայաստանի դիրքորոշման համատեքստում Մնացականյանը մասնավորապես նշել է. «Մենք առաջ ենք քաշել հարց, որը վերաբերում է լիակատար արդյունավետ աշխատանքին»։

«Մենք բացատրել ենք՝ ինչ է նշանակում Արցախի մասնակցությունը և դրա կարևորությունն՝ արդյունավետ աշխատելու համար» , – ավելացրել է Մնացականյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում շատ հստակ կա նույն միտքը, որ որևէ կերպ նախապայման Հայաստանի կողմից երբևէ չի եղել։

«Հայաստանն աշխատելու է խաղաղության համար: Այս բոլոր հարցերի մասին մենք բազմիցս խոսել ենք, ԱԳՆ-ի հայտարարությունն է եղել այդ առումով: Այսօրվա հանդիպումը նույնպես միտված էր նրան, որ մենք շարունակում ենք սերտ աշխատել Արցախի իշխանությունների հետ», – ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին` Մնացականյանը նշել է, որ անհանգստության տեղիք միշտ կա, երբ «մենք ունենք չլուծված հակամարտություն»։

«Բայց, ինչպես պաշտպանության նախարարն է ասել` հանգիստ եղեք», – նշել է Մնացականյանը։–0–

Տեսանյութը` Factor.am–ի

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ