ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վիեննայում տեղի է ունենում Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցչի հետ», - գրել է նա:
Հիշեցնենք, որ վաղը` մարտի 29-ին Վիեննայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը:-0-