436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ստեփանակերտը չի հանդիսանում Լավրովի «բոլորը բոլորի դիմաց» առաջարկության հասցեատերը. Արցախի ԱԳՆ

19:09
03 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Քանի որ ներկայումս Արցախի տարածքում չկան ո՛չ ռազմագերիներ և ո՛չ էլ պատանդներ, ապա Ստեփանակերտը չի հանդիսանում ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովի առաջարկության հասցեատերը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է, որը նպաստում է հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը: Նա իր այս հայտարարության մեջ հիշատակել էր նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։

Загружается новость ... "Лево"

«Քանի որ ներկայումս Արցախի տարածքում չկան ո՛չ ռազմագերիներ և ո՛չ էլ պատանդներ, ապա Ստեփանակերտը չի հանդիսանում տվյալ առաջարկության հասցեատերը։ Խորապես համոզված ենք, որ ռազմագերիների և պատանդների խնդիրը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին խիստ համապատասխան: Ադրբեջանական կողմից առաջարկվող «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը Բաքվի կողմից ստեղծված արհեստական օրակարգ է` Ժնևյան կոնվենցիաների և դրա լրացուցիչ արձանագրությունների խախտմամբ», - նշում է Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը հիշեցրեց, որ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև միջպետական հակամարտության ընթացքում պաշտոնական Ստեփանակերտի համաձայնությամբ եղել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և պատանդների փոխադարձ ազատ արձակելու դեպքեր։

«Որպես օրինակ կարող ենք նշել, որ 1996 թ. մայիսին ռուսական կողմի նախաձեռնությամբ Արցախը, Հայաստանը և Ադրբեջանն իրականացրեցին ռազմագերիների և պատանդների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Արցախը և Հայաստանը Ադրբեջանին հանձնեցին 71 անձանց, իսկ ադրբեջանական կողմը Հայաստանին՝ 39: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ Ադրբեջանի կողմից հանձնված հայ պատանդների մեծամասնությունը որևէ առնչություն չունեին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ: Նրանց շարքում կային անձինք, որոնք տարանցիկ կերպով էին հայտնվել Ադրբեջանի տարածքում և պատանդ վերցվել: Որպես օրինակ՝ Բաքվի օդանավակայանում Վրաստանի երկու քաղաքացիներ՝ հայկական ծագումով Վիլիկ Օգանեսովին և Արտավազ Միրզոյանին պատանդ վերցնելու դեպքն էր, որը քննվել է կամայական ձերբակալման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կողմից: 1993 թ. սեպտեմբերի 28-ին ընդունված 31/1993 որոշման մեջ ՄԱԿ-ի աշխատանքային խումբը նշեց, որ նրանց ձերբակալումը զուրկ է որևէ իրավական հիմքից և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի խախտում է», - ասաց նա:

Նա նշել է նաև, որ 1996 թ. մայիսին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումից հետո՝ հաջորդած տարիներին, գերի ընկած ադրբեջանցի զինծառայողներին կամ պատահաբար սահմանն անցած քաղաքացիական անձանց Արցախի իշխանությունները միակողմանի կարգով նրանց համաձայնությամբ ԿԽՄԿ միջոցով փոխանցել են ադրբեջանական կողմին։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ
18:15
24 Նոյեմբերի 2023
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով