526.4
7.25
475.99
+19
Եղանակը Երևանում
Հայ

Սոցցանցերում իրանցիներն աջակցում են Հայաստանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում

19:41
02 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սոցիալական ցանցերում իրանցի օգտատերերի արձագանքներն Արցախյան հակամարտությունը սրելու Բաքվի բռնապետի վարչակարգի հերթական փորձին միանշանակորեն հայանպաստ են թե՛ քանական, թե՛ որակական գնահատման տեսանկյուններից, Facebook–յան իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով` չնայած տարբեր պարսկալեզու ցանցերում գործում են Բաքվից վճարվող և ոչ միայն հակահայ, այլ նաև հակաիրանական տրամադրություններ տարածող իրական և կեղծ օգտատերեր, այսուհանդերձ իրանական հասարակական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ ակնհայտորեն դրական է։

«Մասնավորապես, ադրբեջանական կեղծ պետական կազմավորումը տապալելու գործում հայկական կողմին օգնելու իրանցի օգտատիրոջ կոչին, մեկ այլ օգտատեր պատասխանում է, որ առանց իրանական օժանդակության էլ «Հայաստանը պարտության է մատնում Բաքվի պետությանը»», – նշել է նա։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, չորս տանկ, երկու անօդաչու թռչող սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:02
22 Օգոստոսի 2019
Մնացականյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը շարունակում է գործել
«Բանակցային գործընթացը չի կանգնել, այն շարունակվում է, և հնարավոր են նոր հանդիպումներ», - հայատարարեց նա:
14:37
22 Օգոստոսի 2019
Հայաստանը 33,7 մլն դրամ կհատկացնի Արցախում ընտրությունների դիտարկում անցկացնելու համար
Միջոցները հատկացվել են վարչապետի աշխատակազմին ՀՀ կառավարության պահուստային հիմնադրամից:
12:06
22 Օգոստոսի 2019
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը
ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը:
21:15
20 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳՆ ղեկավար և դեսպան Անջեյ Կասպշիկը քննարկել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերու հարցը
Քննարկվել է ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները:
14:50
19 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳՆ-ում քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը
Արցախի ԱԳ նախարարը և ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը:
17:10
14 Օգոստոսի 2019
ՀՀ ՊՆ. Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա հայկական ԶՈՒ–երը ցույց կտան նրան իր առավելությունները
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
19:36
13 Օգոստոսի 2019
Արցախի Օմբուդսմենը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը:
11:11
13 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳ նախարար. «չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին։
19:29
12 Օգոստոսի 2019
ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը, նա Ադրբեջանում է
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն
11:00
11 Օգոստոսի 2019
Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ։
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: