528.1
7.2
475.94
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսների կարծիքով` Ղարաբաղի ճանաչումը խնդրի լուծման լավագույն տարբերակն է

15:09
12 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսները հավատում են, որ Մոսկվան կարող է օգնել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը և համարում են, որ հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է:

Ինչպես հաղորդում է Իզվեստիան, այդ մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ` 130 բնակավայրերից և Ռուսաստանի 46 շրջաններից։

Ռուսաստանի ազգային շահերից ելնելով, հարցվողների 35 տոկոսի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի ճանաչումը հակամարտության լուծման լավագույն տարբերակն է: Գրեթե յուրաքանչյուր 10-րդը (9 տոկոս) կարծում է, որ երկրի շահերից է բխում, որ Ղարաբաղը դառնա Հայաստանի մասը, իսկ 6 տոկոսը` Ադրբեջանի: Ընդ որում 18 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանի շահերի համար Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը նշանակություն չունի:

Սոցիոլոգները հարցրել են, թե, արդյոք, լսե՞լ են հարցվողները Լեռնային Ղարաբաղում` Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճահարույց տարածքում, կրկին սրված զինված հակամարտության մասին: Պարզվել է, որ հակամարտությունը գրավել է ռուսների երեք չորրորդի ուշադրությունը. 72 տոկոսը լսել են այդ մասին: Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է 2014 թ.-ի համարժեք ցուցանիշը (45 տոկոս):

Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է համարում ռուսների 71 տոկոսը (2014 թ.-ի 57 տոկոսի դիմաց): Ընդ որում, 15 տոկոսը դրան չի հավատում: Առավել հաճախ բացասական կանխատեսում են անում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները (20 տոկոս), ինչպես նաև ոչ խորհրդարանական կուսակցությունների կողմնակիցները (21 տոկոս):

Այսօր հարցվածների 44 տոկոսը համարում է, որ այս հակամարտության մեջ Ռուսաստանը պետք է լինի միջնորդ, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը: Երկու տարի առաջ նման դիրքորոշում ուներ բնակչության մեկ քառորդը (25 տոկոս):

Ռուսների 36 տոկոսը համարում է, որ Ռուսաստանը պետք է չեզոք դիրք զբաղեցնի: 2014 թ.-ին այդ ցուցանիշը հասնում էր 60 տոկոսի:

Այս կամ այն կողմին աջակցել առաջարկում է հարցվածների բացարձակ փոքրամասնությունը. Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն աջակցելը նպատակահարմար է համարում հարվցածների 4 տոկոսը, Ադրբեջանին` 2 տոկոսը:

Հարցվածների մեկ քառորդի կարծիքով (26 տոկոս), Լեռնային Ղարաբաղն այսօր անկախ պետություն է, 11 տոկոսն այդ տարածաշրջանը համարում է Ադրբեջանի մաս և 13 տոկոսը` Հայաստանի: Մեծամասնությունը (47 տոկոսը) դժվարանում է որոշել Ղարաբաղի տարածքային պատկանելիությունը:

ՀԿՈՒՀԿ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշել է, որ հայ–ադրբեջանական դիմակայության հերթական սրումը գրավել է զգալի թվով ռուսների ուշադրությունը:

«Հակամարտությունն ինքնին նրանց այդքան էլ չի հետաքրքրում, և կողմերից ոչ մեկին նրանք հակված չեն անվերապահորեն աջակցել: Դերը, որն այս իրավիճակում կարող է ստանձնել երկիրը, խաղաղ ճանապարհով կարգավորման միջնորդ լինելն է: Եվ ռուսները չեն կասկածում, որ հակամարտությունն ինքնին անլուծելի չէ», - նշել է Ֆյոդորովը: -0-   


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳՆ ղեկավար և դեսպան Անջեյ Կասպշիկը քննարկել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերու հարցը
Քննարկվել է ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները:
14:50
19 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳՆ-ում քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը
Արցախի ԱԳ նախարարը և ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի ճակատագիրը:
17:10
14 Օգոստոսի 2019
ՀՀ ՊՆ. Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա հայկական ԶՈՒ–երը ցույց կտան նրան իր առավելությունները
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
19:36
13 Օգոստոսի 2019
Արցախի Օմբուդսմենը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը:
11:11
13 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳ նախարար. «չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին։
19:29
12 Օգոստոսի 2019
ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը, նա Ադրբեջանում է
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն
11:00
11 Օգոստոսի 2019
Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ։
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը:
19:23
09 Օգոստոսի 2019
Զախարովան նշել է այն երկրներին, որոնք պետք է որոշեն Ղարաբաղի կարգավիճակը
Զախարովան նշել է այն երկրներին, որոնք պետք է որոշեն Ղարաբաղի կարգավիճակը:
11:25
07 Օգոստոսի 2019
Ադրբեջանի իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել մեկնաբանությամբ` ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարությանը, որն արվել է Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։
13:15
02 Օգոստոսի 2019
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է առաջնագիծ և ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը: