484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականությունում. ԼՂՀ նախագահ
15:19
12 Նոյեմբերի 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնությունը առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Մոսկվայում, «Ռեգնում»  գործակալությունում կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, սոցիալ-տնտեսական զարգացմանը, արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին, պատասխանել լրագրողների հարցերին:

«Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, որն իր մեջ ներառում է պատմական, մշակութային, աշխարհաքաղաքական և  մարդկային հարաբերությունների լայն շրջանակ»,-ասված է հաղորդագրությունում:

Նախագահ Սահակյանը կարևորել է նման շփումները՝ դրանք օգտակար համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ստանալու եւ գործնական կապեր հաստատելու տեսանկյուններից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։