532.17
7.54
476.13
+28
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնաբանել է ՀՀ և Արցախի իշխանությունների միջև առկա տարաձայնությունների մասին լուրերը

00:08
14 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե որքան են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների միջև տարաձայնություններ են առաջացել Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին դատարան երաշխավորագիր ներկայացնելուց հետո:

Հիշացնենք, որ մայիսի 18-ին դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն` ազատելով կալանքից։ Քոչարյանի համար երաշխավորություն էին ներկայացրել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

«Ի ՞նչ հակասությունների մասին է խոսքը: Մենք հրապարակային կերպով խոսել ենք դրա մասին: Կարող են հարցեն լինեն, որոնց շուրջ մենք կունենանք տարբեր կարծիքներ: Այդ թվում՝ ձեր կողմից նշված հարցի շուրջ: Ես նշել եմ արդեն, որ մարդկային առումով դա կարող է ընդունելի լինել, սակայն քաղաքակայն առումով պետք է ճիշտ գնահատական տալ: Սակայն որքանով է դա ճիշտ, որպեսզի գործող նախագահը ազդեցություն գործադրի դատարանի վրա», - հարցրեց Փաշինյանը:

Ըստ նրա, դատական գործընթացում ամենաբարձր կարգավիճակը պետք է ունենա դատավորը:

«Իսկ տվյալ դեպքում նիստերի դահլիճում գտնվում էր ավելի բարձր կարգավիճակով մարդ, ով միջնորդում էր որոշակի լուծման համար: Որքանո ՞ վ է նման դեպքում տեղին խոսել օբյեկտիվ դատավարության մասին», - ասաց Փաշինյանը:

Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ները ակտիվորեն հայտարարում են Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առկա տարաձայնությունների մասին: Ավելին, նշվում էր, որ իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցածի նածագահ Բակո Սահակյանից պահանջել է գործից ազատել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, հակառակ դեպքում սպառնացել է դադարեցնել ֆինանսական աջակցությունը երկրին: Ավելի ուշ այս տեղեկությունը պաշտոնապես հերքել է ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ բոլոր միջոցները փոխանցվում են ճիշտ ժամանակին:

Փաշինյանը խոսացել է նաև բանակցային գործընթացի մասին, հիշացնելով, որ արցախյան կողմին է փոխանցել բանակցային այն փաթեթը, որը ստացել է որպես ժառանգություն: Նա նշել է նաև, որ բոլոր բանակցությունները պետք է իրականացվեն բաց ձևով, քանի որ դա համազգային հարց է և հնարավորինս շատ մարդ ու հնարավորինս շատ բան պետք է իմանա այդ բանակցությունների մասին:

«Շարունակում եմ պնդել, որ ի վերջո ղարաբաղյան հարցը պետք է լուծի ժողովուրդը: Պարզապես միամիտ է մտածել, որ կարելի է կարգավորման այնպիսի տարբերակ ընդունել, որը անընդունելի կլինի ժողովուրդի համար», - ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Արցախի բանակցային սեղանի վերադարձին, ապա Փաշինյանը կրկին նշել է, որ Արցախի ժողովուրդը իրեն չի ընտրել, ուստի նա չի կարող ներկայացնել Արցախն այդ բանակցություններում, իսկ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մասնակցել է Ադրբեջանի նախագահական ընտրություներում:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:54
22 Հուլիսի 2019
Բակո Սահակյանը ՔԿ նախագահի տեղակալներ է նշանակել
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Արցախի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել։
22:17
17 Հուլիսի 2019
Փաշինյանը բացատրեց ղարաբաղյան գործընթացում արդյունքների բացակայությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացատրեց, թե ինչու Երևանի և Բաքվի միջև թեժ գիծը չի գործում։
13:57
12 Հուլիսի 2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը:
15:39
09 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
Սլովակիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
11:02
09 Հուլիսի 2019
ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։
14:54
08 Հուլիսի 2019
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել:
12:55
05 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը նշել է ղարաբաղյան կարգավորման գերակա նպատակը
Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա արցախցի գործընկեր Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում հանդիպում են անցկացրել
17:11
02 Հուլիսի 2019
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
15:20
02 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում։
13:00
01 Հուլիսի 2019
Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ:
22:04
27 Հունիսի 2019
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի` Ադրբեջանին զենքի վաճառքն արգելափակելու նախաձեռնությունը
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկությունը։
17:24
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունը: