427.55
4.27
394.71
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. Արցախի` բանակցություններին մասնակցելու հարցը ֆորմատի փոփոխության պահանջ ու քմահաճույք չէ (ՎԻԴԵՈ)

14:18
01 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի մասնակցության հարց դնելով` մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դրել։ Այդ մասին Facebook-ի իր էջում ուղիղ միացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Վիեննայում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած բանակցությունների մասին:

«Մենք լրջորեն փաստել ենք այս տեսակետը, կողմերը եկե՞լ են համաձայնության, իհարկե չեն եկել, բայց այդ հարցը քննարկումից դուրս չի եկել, քննարկումները մենք պետք է շարունակենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ ԼՂՀ-ն շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցությունը եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում։ ՀՀ վարչապետը շեշտել է, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ ու քմահաճույք չէ, այլ՝ գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր։

Загружается новость ... "Лево"

«Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով, ինչը նախանշել էինք Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ու այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում», - ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմա ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այս բանակցություններից իրենք հաղթող են դուրս եկել, քանի որ բանակցությունների ձևաչափը չի փոխվում։

Փաշինյանն ադրբեջանական կողմի նման հայտարարությունը ոչ կոռեկտ է որակել՝ նկատելով, որ այն չի տեղավորվում բանակցությունների տրամաբանության մեջ։

«Ղարաբաղի մասնակցությունը շեշտելով՝ մենք ընդհանրապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դրել, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո բանակցության ֆորմատը կասկածի տակ չէ», - ասել է վարչապետը` նշելով, որ Վիեննայում քննարկվել է ԼՂ մասնակության հարցը։

«Երբ Ղարաբաղն ընդգրկվի բանակցային գործընթացում, դա չի կարող լինել ադրբեջանական կողմի պարտություն», – նշել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Ավելի ուշ կայացել է Փաշինյան–Ալիև առանձնազրույցը, որը տևել է շուրջ 2 ժամ։

Առաջնորդները կողմ են արտահայտվել հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավման համար: Նրանք համաձայնվել են նաև մշակել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում:

ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանձնարարել են իրենց երկրների ԱԳ նախարարներին կրկին հանդիպել համանախագահներին առաջիկայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ