536.6
7.56
476.68
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ժամանակն է վերանայել բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումներ. ԱՀ ԱԳ նախարար

20:40
30 Հոկտեմբերի 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկիի հետ, հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։

Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը, որը ժամանակին ապացուցել է իր արդյունավետությունը։

ԱԳՆ ղեկավարի գնահատմամբ՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին կարևոր է նաև տարածաշրջանային խաղաղության պահպանման համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը նշել է, որ կարգավորման գործընթացում Արցախի կարգավիճակը՝ որպես հակամարտության կողմ, լեգիտիմ է և անվիճելի, ինչն ամրագրված է ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերով, ինչպես նաև հրադադարի հաստատման և դրա ամրապնդման հետ կապված համաձայնագրերով։ 

Արտգործնախարարը նաև համանախագահների ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների իրագործման հետ կապված իրավիճակի վրա՝ նշելով, որ հակամարտության չկարգավորված լինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի քաղաքացիների կողմից իրենց անքակտելի իրավունքների, այդ թվում՝ զարգացման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքների իրացման գործում։ 

Կողմերը նաև մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը նշել է, որ ժամանակն է վերանայել բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումներ՝ համոզմունք հայտնելով, որ կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ու նրա ժողովրդի անվտանգությունը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
12 Հուլիսի 2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը:
15:39
09 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
Սլովակիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
11:02
09 Հուլիսի 2019
ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։
14:54
08 Հուլիսի 2019
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել:
12:55
05 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը նշել է ղարաբաղյան կարգավորման գերակա նպատակը
Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա արցախցի գործընկեր Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում հանդիպում են անցկացրել
17:11
02 Հուլիսի 2019
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
15:20
02 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում։
13:00
01 Հուլիսի 2019
Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ:
22:04
27 Հունիսի 2019
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի` Ադրբեջանին զենքի վաճառքն արգելափակելու նախաձեռնությունը
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկությունը։
17:24
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունը:
16:35
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը` Արցախի մասին. հնարավոր չէ միաժամանակ կրակել և բանակցություններ վարել
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:
14:49
27 Հունիսի 2019
Ղարաբաղի համար պատերազմը դեռ չի ավարտվել. Ալիև
Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, այդ պատճառով Ադրբեջանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը: