Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
10:18
19 Փետրվարի 2017
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 տիպի նռնականետ (1 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ