ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում