486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղցի իրավապաշտպաններն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին
17:49
23 Դեկտեմբերի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների և խաղաղության հարցերով միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանն ու «ՀՆ-92»-ի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը չորեքշաբթի այցելել են ԼՂՀ ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը դատապարտվել են ԼՂՀ քաղաքացու սպանության և ԼՂՀ Քարվաճառի շրջանում դիվերսիոն-հետախուզական գործողություն իրականացնելու համար:

Հաղորդագրության համաձայն` այցի նպատակն էր կալանավորների պահման պայմաններին և Ադրբեջանի քաղաքացիների առողջական վիճակին ծանոթանալը։

Իրավապաշտպանների այցի ընթացքում ԼՂՀ իշխանությունները լիակատար հնարավորություն են ընձեռել ծանոթանալ Ադրբեջանի քաղաքացիների պահման պայմաններին` ներառյալ բանտախցերը, սանիտարա-հիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական ծառայությունները, տեղեկատվական նյութերի տրամադրումն ու գրականությունը:

«Կարեն Օհանջանյանն ու Սվետլանա Ջհանգիրյանը երկար զրույց են ունեցել կալանավորներից ամեն մեկի հետ` առանձին-առանձին, որոնք անկեղծ բավարարվածություն են հայտնել իրենց պահման պայմանների և առողջական վիճակի կապակցությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այցի արդյունքում հարկ է փաստել, որ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի պահման պայմանները ամբողջությամբ համապատասխանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, և նաև այն, որ ԼՂՀ իշխանությունները անում են ամեն ինչ`այդ նորմերի խախտում թույլ չտալու համար:

Դոկտոր Կարեն Օհանջանյանն ու Սվետլանա Ջհանգիրյանը շնորհավորել են Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիեւին գալիք Ամանորի կապակցությամբ:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։