537.15
7.44
480.03
+23
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ պաշտոնյան Ղարաբաղի մասին. մենք ընդունում ենք տարածքային ամբողջականության սկզբունքն ու մարդկանց` իրենց ապագան ընտրելու իրավունքը

20:15
07 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը Երևանում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հարավային Կովկասում անվտանգության հարցերում Միացյալ Նահանգների մոտեցումների մասին հարցին:

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, ապա մենք հույս ունենք, որ բոլոր երկրները խաղաղ կապրեն իրենց հարևանների հետ: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ` ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ճանապարհը գտնելու համար: Որպես ԵԱՀԿ անդամ պետություններ, որոնց շրջանում են Հարավային Կովկասի երկրները, այդ թվում` Ռուսաստանը և ԱՄՆ-ն, մենք ընդունում ենք հիմնական սկզբունքները, որոնք ներառում են ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, ներառյալ` մարդկանց իրավունքը` ընտրել իրենց ապագան», - ասաց Քենթը:

Միաժամանակ նա չի կարծում, որ կարելի է խոսել տարածաշրջանի անվտանգության մասին` չհիշատակելով հարավային մասը, որը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսին են Իրանը և Սիրիան: Ցավոք, ըստ նրա, Իրանն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:02
24 Մայիսի 2019
«Ձեզ համար դա բիզնես է, իսկ մեր համար` զենք, որը սպանում է մեր տղաներին». Զոհրաբ Մնացականյան
Ըստ Մնացականյանի, այսօր ստեղծվել է այնպիսի անվտանգության համակարգ, որն իրականացվում է բացարձակ Լեռնային Ղարաբաղի ուժերով:
11:33
24 Մայիսի 2019
Փաշինյանի կինը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի` ղարաբաղյան կարգավորման մասին սադրող հարցին
Աննա Հակոբյանը Եվրասիական 16–րդ մեդիաֆորումում ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման իր տեսլականը
16:57
23 Մայիսի 2019
Հայաստանի ԱԽ ղեկավարը հստակեցրել է ապրիլյան պատերազմի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման նպատակը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20–ի ուղիղ եթերի ընթացքում ասաց, որ արդեն ժամանակն է քննել 2016 թվականի ապրիլյան պատերազմի պատճառները։
12:58
20 Մայիսի 2019
Հասունացել է ժամանակն ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար. Փաշինյան
Վարչապետը հայտարարել է, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար:
15:57
17 Մայիսի 2019
Արցախը հակամարտության հիմնական կողմերից մեկն է. ԱԳՆ–ն ապացույցներ է հրապարակել
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել մի շարք դիտարկումներով Ադրբեջանի իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և  հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ առկա շահարկումների կապակցությամբ։
13:37
15 Մայիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը` Մամեդյարովի հետ հանդիպման և Փաշինյան–Ալիև ակնկալվող հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)
Զոհրաբ Մնացականյանը խոսել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման և Փաշինյան–Ալիև ակնկալվող հանդիպման մասին:
13:27
14 Մայիսի 2019
ԵԱՀԿ-ն ներկայացրել է Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գծում անցկացված դիտարկման արդյունքները
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին:
10:48
14 Մայիսի 2019
Փաշինյանը և Ալիևը զրուցել են արցախյան հարցի վերաբերյալ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
17:51
13 Մայիսի 2019
Բրյուսելում սպասվում է Փաշինյանի ու Ալիևի կարճատև շփում
Բրյուսելում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև շփում:
14:28
12 Մայիսի 2019
Փաշինյան. հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու առաջընթացի, կոչ եմ անում բոլորիս գործել հանուն այս նպատակների
Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ։
11:47
11 Մայիսի 2019
Արցախի ԱԳ նախարարը նշել է հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումը
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նշել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումը: