483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված ցանկացած լարվածություն արագացնում է ԼՂՀ–ի միջազգային ճանաչման գործընթացը. ԱԳՆ
19:24
23 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված ցանկացած լարվածություն արագացնում է ԼՂՀ–ի միջազգային ճանաչման գործընթացը, հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ուրբաթ Երևանում կազմակերպված ՄՄՀՊԻ–ի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում չի կարող առաջընթաց գրանցվել, քանի դեռ Ադրբեջանը վարում է ապակառուցողական քաղաքականություն։ «Բանակցային գործընթացում չի կարող առաջընթաց գրանցվել, քանի դեռ ադրբեջանական իշխանություններն իրենց ժողովրդին որպես պատանդ են պահում», – նշեց Քոչարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս ամենը չի նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն անարդյունավետ է։ «Մի կողմից, բացառված չէ, որ Բաքուն, վերջիվերջո, խելքի կգա։ Սակայն մենք պետք է հիշենք, որ համանախագահներն ունեն ևս մեկ, ոչ պակաս կարևոր առաքելություն` պահպանել հրադադարի ռեժիմը», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքոցվ` ղարաբաղյան հակամարտությունը բացառիկ է, քանի որ Մինսկի խմբի երեք համանախագահների երկրները ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամներ են, որի հիմնական խնդիրը խաղաղության պահպանումն է ։ «Դեռ չի եղել նման մի հակամարտություն, որտեղ միջնորդները նման կարևոր դերակատարներ լինեն», – ավելացրեց Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։
10:53
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։