+25
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են շարունակել ուղիղ երկխոսությունը. ԵԱՀԿ հայտարարությունը

22:27
29 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում այսօր կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական բանակցությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ, նշվում է Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ հայտարարությունում:

Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ինչը հնարավորություն է տվել երկու երկրների ղեկավարներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և գաղափարների շուրջ:

Երկուստեք կարևորվել է խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլեր ձեռնարկելը` հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Հիշելով Դուշանբեում տեղի ունեցած զրույցը, առաջնորդները կողմ են արտահայտվել հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավման համար: Նրանք համաձայնվել են նաև մշակել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում:

ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանձնարարել են իրենց երկրների ԱԳ նախարարներին կրկին հանդիպել համանախագահներին առաջիկայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
12 Հուլիսի 2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը:
15:39
09 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
Սլովակիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
11:02
09 Հուլիսի 2019
ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։
14:54
08 Հուլիսի 2019
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել:
12:55
05 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը նշել է ղարաբաղյան կարգավորման գերակա նպատակը
Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա արցախցի գործընկեր Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում հանդիպում են անցկացրել
17:11
02 Հուլիսի 2019
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
15:20
02 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում։
13:00
01 Հուլիսի 2019
Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ:
22:04
27 Հունիսի 2019
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի` Ադրբեջանին զենքի վաճառքն արգելափակելու նախաձեռնությունը
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկությունը։
17:24
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունը:
16:35
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը` Արցախի մասին. հնարավոր չէ միաժամանակ կրակել և բանակցություններ վարել
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:
14:49
27 Հունիսի 2019
Ղարաբաղի համար պատերազմը դեռ չի ավարտվել. Ալիև
Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, այդ պատճառով Ադրբեջանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը: