527.46
7.22
475.92
+28
Եղանակը Երևանում
Հայ

Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար

11:01
25 Սեպտեմբերի 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

ԱՀ նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը. պետական նախարար, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն, Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, Կրթության, գիտության և սպորտի նախարարություն, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Քաղաքաշինության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Սահմանվել են նաև պետական կառավարման այլ մարմիններ. Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Բակո Սահակյանի հրամանով ԱՀ արտաքին գործերի նախարար  է նշանակվել Մասիս Մայիլյանը, առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը, արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյանը, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը, գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լևոն Գրիգորյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանը, պաշտպանության նախարար՝ Լևոն Մնացականյանը , քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը, ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:-0- 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
14 Օգոստոսի 2019
ՀՀ ՊՆ. Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա հայկական ԶՈՒ–երը ցույց կտան նրան իր առավելությունները
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
19:36
13 Օգոստոսի 2019
Արցախի Օմբուդսմենը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը:
11:11
13 Օգոստոսի 2019
Արցախի ԱԳ նախարար. «չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին։
19:29
12 Օգոստոսի 2019
ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը, նա Ադրբեջանում է
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն
11:00
11 Օգոստոսի 2019
Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ։
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը:
19:23
09 Օգոստոսի 2019
Զախարովան նշել է այն երկրներին, որոնք պետք է որոշեն Ղարաբաղի կարգավիճակը
Զախարովան նշել է այն երկրներին, որոնք պետք է որոշեն Ղարաբաղի կարգավիճակը:
11:25
07 Օգոստոսի 2019
Ադրբեջանի իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել մեկնաբանությամբ` ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարությանը, որն արվել է Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։
13:15
02 Օգոստոսի 2019
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է առաջնագիծ (ՖՈՏՈ)
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է առաջնագիծ և ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:
21:22
01 Օգոստոսի 2019
Արցախը մեկնաբանել է ԱՄՆ–ի HALO Trust ականազերծման ծրագրի հավանական դադարեցումը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանեց HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորման հնարավոր կրճատման կամ դադարեցման լուրերը։
20:29
01 Օգոստոսի 2019
Զախարովա. լարվածության աճը հայ–ադրբեջանական սահմանում հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություններին
Ռուսաստանը մտահոգ է սահմանում հայ–ադրբեջանական սահմանում լարվածության աճով